news.am: ԱՄՆ-ը պատրաստել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ Սկրիպալների գործի առնչությամբ, հաղորդում է Բլումբերգ գործակալությունը՝ հղում կատարելով իր երկու իրազեկ աղբյուրներին:
Ըստ պարբերականի տվյալների՝ Պետդեպարտամենտն ու ֆինանսների նախարարությունը ակնկալում են սահմանափակումների նոր փաթեթի հաստատումը Սպիտակ տան կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
2018 թվականի սկզբում Պետդեպը տեղեկացրել էր ԱՄՆ-ի Կոնգրեսին, որ Ռուսաստանը չի կատարել «Քիմիական եւ կենսաբանական զենքի վերահսկողության մասին» օրենքի պահանջները, որը կյանքի էր կոչվել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
Այդ առնչությամբ ԱՄՆ-ը մտադիր է գործարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Այդ օրենքի շրջանակներում առաջին փաթեթն ուժի մեջ էր մտել օգոստոսի 27-ին:
2018 թվականի մարտին Սոլսբերիում թունավորվել էին Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային: Դեպքը հրահրել էր խոշոր միջազգային սկանդալ:
Լոնդոնում հայտարարել էին, որ տեղի ունեցածի հարցում Ռուսաստանն անմասն չէ, իսկ Մոսկվան կտրականապես հերքել էր դա:
Ռուսական կողմը բազմիցս առաջարկել էր անցկացնել դեպքի շուրջ համատեղ հետաքննություն, սակայն Բրիտանիան արհամարհել էր այդ առաջարկն ու մերժել առնչությունը Սկրիպալների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ը բացահայտել էր Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի սուտը: Նա պնդում էր, որ թույնը պատրաստվել էր Ռուսաստանում: Սակայն Պորթոն-Դաուն լաբորատորիայում դա հերքել էին:
Սեպտեմբերին Լոնդոնը հրապարակել էր Սոլսբերիում թունավորման մեջ «կասկածվողների» լուսանկարները: Ըստ բրիտանական կողմի՝ Գլխավոր հետախուզական վարչության երկու սպաներ Ալեքսանդր Պետրովն էր եւ Ռուսլան Բոշիրովը:
Սակայն նրանք պատմել են Sputnik եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որ այցելել են Բրիտանիա զբոսաշրջության նպատակով, որեւէ կապ չունեն ռուսական հատուկ ծառայությունների եւ Սկրիպալների գործի հետ:
comment.count (0)