tert.am: Իսրայելական բանակի տանկերը հարված են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների և պայթուցիկով գնդերի արձակման:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Կիրակի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկը «որսացել է» «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Լույս երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները Գազայից ևս 2 հրթիռի արձակում են գրանցել, որոնք պայթել են ավելի շուտ՝ չհասնելով նպատակին:
comment.count (0)