news.am: «Երեւանի մետրոպոլիտենի չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–այս մասին ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սանսոն Գալստյանը։
Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են եղել։ «Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաեւ մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է»,-գրել էր թերթը:
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը դեպքի առթիվ հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշել է. «2017 թվականին Երեւանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը եւս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ»:
comment.count (0)