ԱԱԾ-ն Էջմիածնում է. փաստաբան Միհրան Պողոսյան
11:30 - 27 հունիսի, 2025

ԱԱԾ-ն Էջմիածնում է. փաստաբան Միհրան Պողոսյան

ԱԱԾ-ն Էջմիածնում է, հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը, հավելելով, որ Մայր Աթոռի բակում կա մեքենա, որի մեջ դիմակավորված անձինք են։ Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ արքեպիսկոպոսը Միքայել Աջապահյանը Էջմիածնում է. նա այսօրվա Քահանայից ժողովի նախագահողն է։

Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Մայր Աթոռում ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները։ 

«Ներկայացվել է Քննչական կոմիտեի քննիչի որոշում, որի համաձայն պետք է քրեական վարույթով՝ Միքայել Աջապահյանին ձեռբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով»։

Հավաքված եկեղեցականները կոչ արեցին սրբազանին չգնալ․ «թող գան, բոլորիս զոռով տանեն», - նշեց հավաքվածների մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել