Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ
11:58 - 30 մարտի, 2019

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել