news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին: Էրդողանը նշել է, որ ժողովրդի աջակցությունն իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը թույլ է տվել հաղթել երկրում անցկացված 15-րդ ընտրություններում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքով՝ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ժողովրդի միություն» քաղաքական դաշինքի թեկնածուները, որի մեջ է մտնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հաղթել են 778 տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում 16 խոշոր քաղաքներում:
Թուրքիայում բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը ղեկավարում են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:
Էրդողանը նշել է, որ իշխանությունները պատրաստում են երկրում խոշոր բարեփոխումների ծրագիր: Թուրքիայի իշխանությունների առաջնահերթությունը մինչեւ 2023 թվականը տնտեսության հետագա զարգացումն է, արտահանման մեծացումը եւ զբաղվածության աճը, ասել է թուրք առաջնորդը:
comment.count (0)