1lurer.am: Այսօր մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ ժամանակին աշխատանքի վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել կամ հարկադրված են եղել օգտվել տաքսիների ծառայությունից:
Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դժգոհում են, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում:
Ասում են՝ մեկ ամիս է, նման խնդիր ունեն և որոշել են վերջապես խնդրի մասին բարձրաձայնել գործադուլի միջոցով:
comment.count (0)