Երևանում 250 հասարակական տրանսպորտ երթուղի դուրս չի եկել՝ վառելիքի բացակայության պատճառով |tert.am|
12:25 - 12 մայիսի, 2021

Երևանում 250 հասարակական տրանսպորտ երթուղի դուրս չի եկել՝ վառելիքի բացակայության պատճառով |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան ժամը 5:00-ից Ջրվեժի ավտոպարկում ավտոբուսների, միկրոավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք խոսքով՝ արդեն 2-րդ օրն է, ինչ իրենց վառելիք չեն տրամադրում և որ երեկ իրենց միջոցներով են դուրս եկել երթուղի, իսկ այսօր որոշել են՝ չեն վարելու երթուղայինները և այդկերպ բարձրաձայնելու են իրենց բողոքի ձայնը: Նման ակցիա է իրականացվում նաև Չարբախի ավտոբուսների ավտոպարկում: Լրագրողի հետ զրույցում երթուղայինի վարորդը մանրամասներ ներկայացրեց:

«Մենք ակցիա ենք իրականացնում վառելիքի պատճառով, որը չեն հատկացնում մեր ավտոպարկին: Երևանի քաղաքապետարանը պայմանագիր ունի կնքած ինչ-որ ընկերության հետ, իսկ ընկերությունն այդ վառելիքը չի հատկացնում, և արդեն 2-րդ օրն է՝ նման վիճակ է: Երեկ մենք մի կերպ, մեր ուժերով դուրս եկանք ու աշխատեցինք, բայց այսօր արդեն հնարավորություն չկա: Մեր քաղաքի հիմնական տրանսպորտը այս պարկին է պատկանում»,- ասաց վարորդը:

Նշենք, որ վարորդների հավաստմամբ այսօր շուրջ 250 երթուղի Երևան քաղաքում աշխատանքի դուրս չի եկել, իսկ քաղաքացիները կանգառներում չեն կարողանում աշխատանքի հասնել:

«Առավոտյան ժամը 5-ից բոլորս այստեղ ենք և սպասում ենք վառելիքի, բայց մինչև հիմա չենք ստացել, եթե չեն ուզում, որ մենք աշխատենք՝ կարանք կանգնենք, չենք հասկանում, թե ինչն է պատճառը: Եթե մեզ անգամ այսօր վառելիք տրամադրեն, միևնույն է, մեր աշխատանքը խափանվել է: Մենք․ մի ամիս է, ինչ ծերը ծերին հասցնում էինք, քանի որ քիչ էին տալիս, իսկ այսօր արդեն ընդհանրապես չեն տալիս վառելիք»,- նշեց վարորդներից մեկը:

Երթուղիների վարորդները նաև հավելեցին, որ բացի վառելիքի խնդրից՝ այլ խնդիրներ ևս առկա են, իսկ Երևանի քաղաքապետարանը որևէ կերպ չի աջակցում և չի զբաղվում այս խնդիրներով:

«Մենք գերհոգնած ենք, գալիս ենք դեռ այդքան սպասում ենք, որ զապրավկա լինի տրասնպորտը, հիմա էլ դա հերիք չի, առհասարակ չեն տալիս, կամ էլ քիչ են տալիս: Բացի դա՝ նաև լիքը խնդիրներ ունենք, պահեստամասի խնդիրներ ունենք, խցանումներ են ողջ քաղաքում, բայց այդ հարցերով ոչ-ոք չի զբաղվում, արդեն մեկ ամսից ավելի է՝ գերխցանումներ են, և դա պայմանավորված է քաղաքի վատ սպասարկման պատճառով, ոչ ճիշտ սեկցիաներ են դրել, գծեր են դրել, որոնք չեն համապատասխանում տրանսպորտի երթևեկությանը, իսկ զարգացած երկրներում ավտոբուսի համար հատուկ գծեր կան»,- նշեց վարորդը:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել