Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է միջազգային պաշտպանական ուժեր ուղարկել Պաղեստին |ermenihaber.am|
17:07 - 12 մայիսի, 2021

Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է միջազգային պաշտպանական ուժեր ուղարկել Պաղեստին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին արաբա-իսրայելական հակամարտության սրացմանը և հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարներին առաջարկել է Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր», որոնց գլխավոր առաքելությունը պետք է լինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։

Թուրքիան նաև մտադիր է առաջարկել գումարելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ:

Վերջին օրերին  պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտել Թուրքիա-Իսրայել հարաբերությունները:

Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը հունիսի 18-20-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ պատճառաբանելով պաղեստինցիների վրա հարձակումն ու վերջինների իրավունքների խախտումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել