Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել |armtimes.com|
10:35 - 13 մայիսի, 2021

Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքի գործով ձերբակալված աշխատակիցը ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է Կենտրոնի թաղապետարանի ծեծկռտուքի գործով մեղադրվող կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդությունը:

Այսպիսով, Դավոյանը, որը ձերբակալվել էր մայիսի 11–ին, ազատ է արձակվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ կալանքի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Դավոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործխադրմամբ):

Հարցին, թե ընդունու՞մ է առաջադրվող մեղադրանքը, թե՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց՝ դեպքն ընդունում է, բայց մեղադրանքը՝ ոչ. «Համաձայն չենք արարքի քրեաիրավական որակման հետ»,-հավելեց պաշտպանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել