azatutyun.am: Կհանվի կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց չհերձելու պահանջը․ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզվել է, հերձման ժամանակ վարակվելուց հնարավոր է պաշտպանվել կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։
Ըստ այդմ, ինչպես կառավարությունն է նշում, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:
comment.count (0)