«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը հայտնել է Միջերկրական ծովում գտնվող գազային հարթակին հարվածներ հասցնելու մասին
 |shantnews.am|
19:55 - 13 մայիսի, 2021

«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը հայտնել է Միջերկրական ծովում գտնվող գազային հարթակին հարվածներ հասցնելու մասին |shantnews.am|

<dishantnews.am: v class="news_text">

Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևը՝ «Իզզեդին ալ-Քասսամի բրիգադը» հայտարարել է պայթուցիկներով զինված անօդաչու թռչող սարքերով Միջերկրական ծովում գազային հարթակի վրա հարձակում գործելու մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ըստ արմատականների հայտարարության՝ տեղական արտադրության «Շիհաբ» կամիկաձե-դրոնները, որոնք թռչում են ցածր բարձրության վրա, առաջին անգամ են գործարկվում Իսրայելի դեմ։

«Մի քանի ինքնաշեն մահապարտ-դրոններ չորեքշաբթի օրվանից նշանակետի տակ են պահել Գազայի հատվածի հյուսիսային ափից ոչ հեռու գտնվող գազային հարթակը։ Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների՝ այսօր ցերեկը հարթակին հարվածներ են հասցվել»,- հաղորդել են արմատականները։

«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևը սպառնացել է ավելի կոշտ պատասխան տալ «շարունակվող ագրեսիային» և «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարների և ակտիվիստների սպանություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել