Եթե Հայաստանի վրա ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի, Ռուսաստանը պատասխան ռումբը կնետի. Իգոր Նիկոլայչուկ |tert.am|
05:41 - 04 ապրիլի, 2019

Եթե Հայաստանի վրա ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի, Ռուսաստանը պատասխան ռումբը կնետի. Իգոր Նիկոլայչուկ |tert.am|

tert.am: Միջազգային անվտանգության ոլորտում հատուկ մեդիա չափանիշների հետազոտությունների կենտրոնի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը մեկնաբանել է Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ նշանակալի դեր չի խաղում:

«Բելառուսն ու Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցներն են: Մենք այնտեղ հսկայական բազաներ ունենք: Անվտանգության ընդհանուր համակարգ է: Ի՞նչ ՆԱՏՕ կարող է այնտեղ լինել:

Մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերի տակ, որ եթե ինչ-որ մեկն ատոմային ռումբ նետի Հայաստանի վրա, մենք նույն պահին մեր ատոմային ռումբերը կնետենք ագրեսորի վրա: Եթե հայտնվեն ահաբեկիչներ, մենք ունենք ՀԱՊԿ: Միասին կպայքարենք ահաբեկչության դեմ», - ասել է ռուս փորձագետը pravda.ru պարբերականին տված հարցազրույցում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել