Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին

 |armenpress.am|
11:59 - 15 մայիսի, 2021

Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության հրապարակում վերականգնվում է երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում են ստորգետնյա աշխատանքներ:

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այդ աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի ծրագրով: Բացի դրանից, այդ գործընթացից հետո քանդված հատվածը կրկին պետք է սալիկապատվի: Այդ տարածքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին»,- նշեց Կարապետյանը:

2021 թվականին Հանրապետության հրապարակի շատրվանների երաժշտական ծրագիրը վերանայվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել