tert.am: Իսրայելական կողմը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, զուգահեռաբար պաղեստինցիները շարունակում են հրթիռներ արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ այդ ընթացքում ակտիվանում են հրադադարին ուղղված դիվանագիտական ջանքերը։
Իսրայելցի զինվորականները պատասխան կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, քանի որ Լիբանանի տարածքից 6 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ լիբանանյան բանակի հետ ուժեղացրել են վերահսկողությունը երկրի հարավային շրջաններում։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ և աջակցություն հայտնել հրադադարի հաստատմանը։
comment.count (0)