«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը. նա ներկայացվել է ԱԱԾ
11:21 - 18 մայիսի, 2021

«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը. նա ներկայացվել է ԱԱԾ

Երեկ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները  Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և ԱԱԾ են ներկայացրել Հայաստան ժամանած ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն:

Նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել