Ավտոմեքենաների ներմուծումն առաջին եռամսյակում աճել է 59․6 տոկոսով
13:27 - 03 ապրիլի, 2019

Ավտոմեքենաների ներմուծումն առաջին եռամսյակում աճել է 59․6 տոկոսով

armtimes.com: 2019 թվականի առաջին եռամսյակում արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 22 հազար 426 հատ ավտոմեքենա՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 14 հազար 55 հատ մեքենայի համեմատ՝ աճելով 8371 հատով կամ 59.6 %-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանի խոսքով՝ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 432.3 հազար դրամ: 2018 թվականի առաջին կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազար դրամ, իսկ երկրորդ կիսամյակում՝ 517.8 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել