Անդրեա Վիկտորինը կարևոր է համարում հայ ռազմագերիների հարցը ամենատարբեր մակարդակներում բարձրաձայնելը |armenpress.am|
17:56 - 20 մայիսի, 2021

Անդրեա Վիկտորինը կարևոր է համարում հայ ռազմագերիների հարցը ամենատարբեր մակարդակներում բարձրաձայնելը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը բոլոր մակարդակներում բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, ով գտնվում է Սյունիքի մարզում, նշեց, որ ներկայումս այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում Եվրախորհրդարանում:

«Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում ռազմագերիների ընտանիքներին, որոնց հետ հանդիպել եմ ու հանդիպում եմ պարբերաբար: Սա այն հարցն է, որը պետք է բարձրաձայնվի բոլոր մակարդակներում»,-ասաց Անդրեա Վիկտորինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել