Անդրիաս Ղուկասյանը անհնազանդության ակցիաներ սկսելու կոչ արեց |lragir.am|
17:59 - 21 մայիսի, 2021

Անդրիաս Ղուկասյանը անհնազանդության ակցիաներ սկսելու կոչ արեց |lragir.am|

lragir.am: Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով քաղաքացիական անհնազանդություն սկսելու կոչ արեց։

Նա նշեց, որ նախքան պատերազմը Հայաստանն ու Ադրբեջանը Արցախի հարցի շուրջ բանակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Պատերազմի ժամանակ այդ ձևաչափը փոխվեց։ Այսօր մեզ պարտադրում են, որպեսզի համաձայնենք Ռուսաստանի, Ադրբեջանի (Թուրքիայի) և Հայաստանի միջև նոր ձևաչափի ստեղծմանը։

«Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանը հենց դրա մասին է խոսում։ Այդ խաղաղության դարաշրջանը, որն, ըստ նրա, կարող է մեկնարկել, ենթադրում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի կարգավիճակի ճանաչումից։ Այդ եռակողմ ռուս-ադրբեջանական ձևաչափը այդ նպատակն ունի՝ ստեղծել Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով՝ պետական սահմանները հաստատելու համար։ Նման կերպ Հայաստանը Արցախը թողնում է Ադրբեջանի կազմում՝ Ռուսաստանի պրոտեկտորատի տակ»,- ասաց Ղուկասյանը։

 
 
 
 

Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է հենց այս փուլում իրականացվում այս գործընթացը։

«Միջազգային հանրությունը, դժգոհ լինելով, որ Հայաստանը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ մնաց այդ եռակողմ ձևաչափում, իր կողմից սկսեց աննախադեպ քայլեր ձեռնարկել՝ հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելու հարցում։ Եվ պատերազմից հետո մեծ աշխատանք տարվեց մեր գերիների հարցի հետ կապված։ Բոլորդ գիտեք, որ սահմանին լարվածություն ստեղծվեց Լավրովի այցելությունից հետո։ Իսկ Լավրովի այցելությունը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց գերիներին ազատ արձակելու վերաբերյալ այդ բանաձևը։ Սա փոխկապակցված քաղաքականություն է։ Այդ քաղաքականությունը նպատակ ունի ապահովելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, ամրապնդել ռուս-ադրբեջանական (թուրքական) և Հայաստանի միջև Ռուսաստանի նախաձեռնությամբ այդ նոր ստեղծվող ձևաչափը, որն ըստ էության զրոյացնում է հայ ժողովրդի պայքարը Արցախի ազատության համար, Արցախում նախատեսում է հայերի ռեզերվացիայի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա է այսօր այն լուծումը, որը առաջ է բերել Ռուսաստանը, որին լիովին համաձայն է Ռուսաստանը, որն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը համարում է, որ դա իր առաքելությունն է»,- ասաց նա։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այսօր քաղաքացիական անհնազանդության անհրաժեշտություն կա։ «Այսօր այն պահանջը, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվել եռակողմ հանձնաժողով ստեղծելուց։ Քաղաքացիները պետք է արձագանքեն նրա հայտարարությանը և պահանջեն հրաժարվել այդ որոշումից, որովհետև բոլորիս համար պարզ է՝ առանց Արցախի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան և դեմարկացիան նշանակում է, որ մենք դավաճանում ենք Արցախը։ Մենք թողնում ենք Արցախը օկուպացված վիճակում և զբաղված ենք մեր անվտանգությամբ։ Սա որպես ժողովուրդ մենք չենք կարող անել։ Դրա համար ժողովրդի պահանջն օրինական է, իսկ ինչ անում են իշխանությունները, անօրինական է։ Ժողովրդի իրավունքն է իշխանությունների անօրինական գործողություններին արձագանքել անհնազանդությամբ»,- նշեց նա։

Կարդալ ավելին՝ lragir.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել