Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով |aysor.am|
11:54 - 03 ապրիլի, 2019

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով |aysor.am|

aysor.am: «Ելք» դաշինքի անդամների ու «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը վկայի կարգավիճակով։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ որոշեց ներկայանալ դատարան, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա ես եմ որոշո՞ւմ: Ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ծանուցվում է դատարանի կողմից, պետք է ներկայանա»։

Նիկոլ Փաշինյանը նաև հաստատեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է։

«Այո, այդ թվում, այս դատարանում», - ասաց վարչապետը:
Նշենք, որ դատական նիստը տեղի էր ունենում ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել