ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը
 |shantnews.am|
10:33 - 23 մայիսի, 2021

ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը |shantnews.am|

shantnews.am: ԵՄ երկրների ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան:

ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Բրյուսելում:

«Ռուսական կողմի նկատմամբ ԵՄ օրինական պահանջները կրկնվում են. հիբրիդային և կիբերպատերազմների ավարտը, հարգել մարդու՝ առաջին հերթին Ալեքսեյ Նավալնիի  իրավունքները և Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Կարծում եմ, որ կասվի նաև, որ ԵՄ-ն ուզում է խուսափել իր մերձավոր հարևանի հետ առճակատումից: Բայց  ինչպես տեսնում եք, վերջինս որոշել է իրեն թշնամու պես պահել և այլևս ոչինչ չի մնա անել, քան արձագանքել դրան »,- ասել է Յուրովան։

Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով, գագաթնաժողովում ավելի շատ խոսվելու է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ ընդունելու մասին, քան ռուս դիվանագետների հետագա համակարգված վտարման մասին: Գագաթնաժողովում, Չեխիայից բացի, Լեհաստանը և Լատվիան կարող են հաստատել իրենց վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի գործողություններին ավելի մեղմ են արձագանքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել