ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. ՌԴ փոխարտգործնախարար |armlur.am|
11:30 - 24 մայիսի, 2021

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. ՌԴ փոխարտգործնախարար |armlur.am|

armlur.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

Ռուդենկոյի խոսքով՝ միակ խանգարող հանգամանքը դա կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան։

«Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի ունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել արդեն գործնական հարթության մեջ»,-ասել է Ռուդենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել