Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային |news.am|
09:39 - 04 ապրիլի, 2019

Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային |news.am|

news.am: Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական  ահաբեկչությանը հակազդելու անընդունակության համար:

«Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո մեկ տարի անց Եվրոպան չի կարողանում քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի մարտահրավեր նետի ամերիկյան տնտեսական ահաբեկչությանը: Նույնիսկ հումանիտար օգնության համար բանկային ուղու ստեղծման ճանապարհով: Դրա փոխարեն, եվրաեռյակը փորձում է հանգստացնել Դոնալդ Թրամփին՝ ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելով մեր պաշտպանական հնարավորությունների առիթով»,- Twitter-ում նշել է Զարիֆը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան կոչ էին արել ներկայացնել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ ամբողջական հաշվետվություն՝ հայտարարելով, որ Իրանի հրթիռային տեխնոլոգիաներն անհամատեղելի են ՄԱԿ ԱԽ բանաձեւերին:

Զարիֆը դատապարտել է Վաշինգտոնի պատժամիջոցները, որոնք արգելափակել են Իրանի Կարմիր մահիկի ֆինանսական ուղիները, ինչի հետեւանքով հնարավոր չէ փող փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժածներին օգնելու համար: Զարիֆը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչության» մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել