Թբիլիսիում «Համերաշխություն՝ աշխատավորներին» ակցիան ավարտվել է 6 անձի ձերբակալությամբ  |epress.am|
08:31 - 03 ապրիլի, 2019

Թբիլիսիում «Համերաշխություն՝ աշխատավորներին» ակցիան ավարտվել է 6 անձի ձերբակալությամբ |epress.am|

epress.am։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ աշխատողների իրավունքների ապահովման համար անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ 6 անձ ձերբակալվել է։

Ավելի քան 100 մարդ ապրիլի 1-ի երեկոյան հավաքվել էր Ճավճավաձե փողոցում, որտեղ նախօրեին շինհրապարակում հատակի փլուզում հետևանքով 2 աշխատող մահացել էր։ «Համերաշխություն՝ աշխատավորներին» կարգախոսով ակցիան կազմակերպել էին մի քանի հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպան ոլորտում աշխատողներ։

Newsgeorgia.ge-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, ինչպես Տնտեսական զարգացման նախարար Գեորգի Կոբուլյայի, Առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոյի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Նրանք հայտարարել էին, որ իշխանությունները իրենց պետք է հանդիպեն մինչև երկուշաբթի 23։00-ն, որպեսզի աշխատանքային անվտանգության քաղաքականության վերանայման շուրջ երկխոսություն սկսեն։

Երբ վերջնաժամկետն ավարտվել էր, ցուցարարները սկսել էին դուրս գնալ ճանապարհի երթևեկելի մասը՝ կաթվածահար անելով  երթևեկությունը։ Ոստիկանները փորձել էին հանրահավաքի մասնակիցներին վերադարձնել մայթ, որը հանգեցրել էր բախման։ Ձերբակալվել էր 6 հոգի՝ այդ թվում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ» Վախուշթի Մանաբդեն, «Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստ Դավիթ Սուբելիանին, ինչպես նաև «Մարդու իրավունքների ուսումնասիրության և մոնիտորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչներ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բոլոր վեցը ձերբակալվել են ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար:

Շարունակությունը կարդացեք epress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել