tert.am: Մենք չենք ասել, որ ՍՈՒ-30 կործանիչներն ամբողջությամբ ձեռք են բերվել վարկային միջոցներով, բայց չեմ կարող ասել, թե Ռուսաստանից գնած չորս ՍՈՒ-30 կործանիչներից քանիսն են ձեռք բերվել կանխիկ: Այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» թերթի հրապարակմանը, թե ՍՈՒ-30 ռազմական օդանավերից 2-ի համար վճարվել է կանխիկ, և այդ միջոցները գոյացել են օլիգարխների կողմից ՊՆ-ին կատարված կամավոր պարտադիր վճարումներից:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կործանիչների համար վճարվել է նաև կանխիկ գումար՝ ընդհանուր ծրագրի շրջանակում:
«Վճարել է ՀՀ-ն: ՊՆ-ն ծրագիր է ներկայացնում, բանակցվում է, հիմնավորվում է, գումարը հատկացնում է Ֆինասների նախարարությունը»-նշեց նա:
Շարունակությունը կարդացեք tert.am:-ում։
comment.count (0)