Իլ դը Ֆրանս տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարին, որտեղ հրդեհ Է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Լորան Նունիեսը հայտարարել Է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հսկողության տակ Է վերցվել, բայց «ամբողջովին մարված չԷ»:
Ինչպես հաղորդվում Է, Պեկրեսը հայտարարել Է, որ 10 մլն եվրո արտակարգ օգնություն կհատկացնի տաճարի վերականգնման համար:
comment.count (0)