Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն Է սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել Է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը:
Օգտատերերին առաջարկվում Է կատարել 50-ից մինչեւ 500 եվրո գումարի մուծում. կամ նշել ցանկացած այլ գումար՝ ըստ հայեցողության:
«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղորդվեն Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնմանը»,- ասված Է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)