«Կատարյալ անպատասխանատվություն». Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի կողմից Բելառուսի վրայով թռիչքների արգելքը |tert.am|
13:20 - 28 մայիսի, 2021

«Կատարյալ անպատասխանատվություն». Զախարովան մեկնաբանել է Արևմուտքի կողմից Բելառուսի վրայով թռիչքների արգելքը |tert.am|

tert.am: Բելառուսի վրայով թռիչքների արգելքը, որը մտցվում է ԵՄ երկրների կողմից, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն, ինչ արել են արևմուտքցիները`քաղաքական նկատառումներով Բելառուսի օդային տարածքով թռիչքների արգելք մտցնելով, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Ժամանակակից ԵՄ-ում քաղաքականությունն իր միջից անընդհատ դուրս է մղում առողջ բանականությունը»,-գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքերով` այլ հրատապ հարցերում դանդաղկոտություն ցուցաբերելով` ԵՄ-ն կարողացել է գրեթե 1 օրվա ընթացքում վերափոխել հարյուրավոր թռիչքների երթուղին `ստեղծելով հսկայական խնդիրներ քաղաքացիների համար:

«Ժամանակն է, որ Բրյուսելը սովորի, թե ինչպես արդյունավետ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների իրական, և ոչ թե մտացածին անվտանգության համար», -ընդգծել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել