Արաղչին մեկնում է Մոսկվա
 |azatutyun.am|
15:03 - 22 հունիսի, 2025

Արաղչին մեկնում է Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։

«Ռուսաստանը Իրանի բարեկամն է, մենք ռազմավարական գործընկերություն ունենք, միշտ խորհրդակցում ենք միմյանց հետ և համակարգում մեր դիրքորոշումները», - հասել է նա Թուրքիայում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Արաղչին երեկ մեկնել էր Ստամբուլ՝ Իսլամական կազմակերպության երկրների հավաքին մասնակցելու։

Հարցին, թե արդյոք Իրանը ծրագրում է պատասխան քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ կամ փակել Հորմուզի նեղուցը, Արաղչին հրաժարվել է մանրամասներ հաղորդել՝ միայն ասելով. «Մեզ համար կան բազմաթիվ տարբերակներ։ Եվ վերջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել