Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն «աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից» |tert.am|
16:11 - 01 հունիսի, 2021

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն «աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից» |tert.am|

tert.am: Ռուսաստանն աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից, բայց դրա հետ կապված վտանգներն ու մտահոգությունները դեռ պահպանվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այսօր մենք հեռակա ենք շփվում: Ցավոք, համաճարակի հետ կապված վտանգները դեռևս պահպանվում են: Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս այս իրավիճակից, բայց, այդուհանդերձ, այդ առումով կան բավականաչափ վտանգներ և մտահոգություններ: Ավելին, ձեր նման բազմանդամ ընտանիքների համար ամբողջ երկրով մեկ ճանապարհորդությունը, նույնիսկ հանուն նման հանդիսավոր իրադարձության՝  չարդարացված ռիսկ է»,- ասել է Պուտինը ծնողական փառքի շքանշանով պարգևատրված ընտանիքների հետ հանդիպմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել