Կրեմլը հուսով է, որ Փաշինյանն ու Պուտինը տեսանելի հեռանկարում կքննարկեն առկա բոլոր խնդիրները |civilnet.am|
14:26 - 10 ապրիլի, 2024

Կրեմլը հուսով է, որ Փաշինյանն ու Պուտինը տեսանելի հեռանկարում կքննարկեն առկա բոլոր խնդիրները |civilnet.am|

civilnet.am: Կրեմլը հուսով է, որ տեսանելի հեռանկարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ կկարողանան քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում ղեկավարները անձամբ հնարավորություն կունենան քննարկել նման հարցերը, եթե դրանք օրակարգում են»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում «ոչ մի սխալ քայլ» չի արել, սակայն «հակառակ դեպքերը բազմաթիվ են»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել