Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ |civilnet.am|
16:22 - 03 հունիսի, 2021

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ |civilnet.am|

civilnet.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Շանթ-2021» հատուկ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում: Այդ մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է Eurasia Daily-ն։

«Վարժանքների ընթացքում, որի անցկացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, ծառայողական-հետախուզական շների մասնակցությամբ»,- հայտնել է Կազմակերպության մամուլի քարտուղարը։

Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է նաև, որ հունիսի 1-3-ը Հայաստանում տեղի են ունեցել ուսումնական զորաշարժերին նախապատրաստվելու շտաբային բանակցություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել