Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել. Համաձայնագիրը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում |aysor.am|
07:30 - 15 ապրիլի, 2019

Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել. Համաձայնագիրը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով համաձայնագիրը, տեղեկացրեց, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի Հանրապետությունները մուտքի արտոնագրի ազատականացման պայմանագիր են ստորագրել, ինչի արդյունքում թույլ են տվել քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել այդ երկրների։ Սակայն առանց վիզայի Արգենտինա գնացած քաղաքացիներն իրավունք չունեն իրենց գտնվելու ժամանակահատվածում կատարել վարձու աշխատանք։

«Այս գործիքը հնարավորություն կտա հիմնականում երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև երեք ամիս տևողությամբ կատարել վարձու աշխատանք։ Ճիշտ է՝ շատ չեն այդ անձինք, բայց նրանք ուսման կամ կարճատև այցելության ընթացքում կարող են նաև աշխատել օրինական հիմքերով», - նշեց փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել