armtimes.com: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձքից` Հայոց Արշակունի արքաների դամբարանի մոտից:
Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ որոշվել է քարոզարշավը սկսել դամբարանից, քանի որ այն Հայաստանի երբեմնի փառքի խորհրդանիշն է:
«Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, մեր հզորության, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին»,- ասաց նա:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)