Մոսկվան արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |1lurer.am|
16:10 - 07 հունիսի, 2021

Մոսկվան արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ քննարկել դեպքերի դեէսկալացման և կանխարգելման խնդիրները, բայց դրա համար անհրաժեշտ է ներգրավել ռազմական փորձագետների, ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է vz.ru-ն:

«Ռուսաստանը չի հեռանում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է քննարկելու դեէսկալացիայի և միջադեպերի կանխարգելման հարցերը, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման այդ թեմաների շուրջ բանակցությունները գործնականում իմաստ չունեն»,- գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այս թեմայի վերաբերյալ:

Նա նաև պատասխանել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի այն խոսքին, թե «գնդակը Ռուսաստանի կողմն է»: «Ինչ վերաբերում է գնդակներին, պարոն Ստոլտենբերգ, վերադարձեք ձեր դարպասի դաշտ, և մենք  կխփենք»,- եզրափակել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ստոլտենբերգը, Բրյուսելում կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի նախօրեին առաջարկել էր անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ: Նա ասել էր, որ դաշինքը մեկ տարի առաջ Մոսկվային նոր հանդիպում էր առաջարկել, բայց դրական արձագանք չէր ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել