«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երևանից |1lurer.am|
20:37 - 07 հունիսի, 2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երևանից |1lurer.am|

1lurer.am: Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներն ու համակիրները տվեցին Երևանի կենտրոնում: Կուսակցության անվանը և գեղափարախոսությանը հավատարիմ՝ քաղաքական ուժը գործի անցավ միայն քահանայի օրհնությունը ստանալուց հետո:

Նախ բուն միջոցառման մեկնարկը՝ կուսակցության առաջին համարը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը:

Արա Զոհրաբյան («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության 1-ին համար) - Մեզ համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը: Եվ բնական է, դրա համար պետք է ունենաս քաղաքական լծակ: Հետևաբար, սա միջոց : Ինչպես որ մեր անվանումն է՝ «Զարթոնք», մենք փորձելու ենք արթնացնել մարդկանց:

Հենց այս նպատակով էլ կուսակցության անդամները շարժվեցին մայրաքաղաքի փողոցներով՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Պարզվեց՝ նրանք այդ գործում միայնակ չէին: 

Կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանի կարծիքով՝ սոցհարցումների արդյունքները չեն արտացոլում իրականությունը, իսկ քարոզարշավն էլ նոր է մեկնարկել, ամեն ինչ կարող է փոխվել:
 
Վահագն Չախալյան («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ) -  Վստահ եմ, որ շատ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դեմ է այդ այլասերված արժեքներին: 

«Զարթոնքի» անդամները մոտ ապագայում պատրաստվում են մանրամասնորեն ընտրողներին ներկայացնել կուսակցության ծրագիրը:

Քաղաքական ուժը ընտրաթերթիկներում 4-րդ համարի ներքո է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել