Ես գնում եմ մենակ, ինձ հարկավոր է ունենալ մեծ ձայներ. Ծառուկյանը՝ Փաշինյանին միանալու մասին |factor.am|
21:45 - 07 հունիսի, 2021

Ես գնում եմ մենակ, ինձ հարկավոր է ունենալ մեծ ձայներ. Ծառուկյանը՝ Փաշինյանին միանալու մասին |factor.am|

factor.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է` իր խոսքի տերն է, և ընտրություններից հետո կոալիցիա չի կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա ասաց Աբովյանում մեկնարկած ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ։

«Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ծառուկյանը իր խոսքը միշտ մինչև վերջ պահել է ու պահպանելու» է։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսը գործ է սարձրել, նրան էլ ընտրեք»,- նշեց Ծառուկյանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել