«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները |tert.am|
22:40 - 07 հունիսի, 2021

«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները |tert.am|

tert.am: «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Խաչիկ Ասրյանը։

Նա նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։

Նա քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։  Նա կոչ է արել համախմբվել չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել