Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան |hetq.am|hetq.amhetq.am
13:46 - 10 հունիսի, 2021

Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան |hetq.am|hetq.amhetq.am

hetq.amhetq.amhetq.am: Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որից հետո, ըստ Սարգսյանի, հանրությունն իր գնահատականը պետք է տար Նիկոլ Փաշինյանին:

«Որքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են` հիմա այդ ձայնագրությամբ չհասկացանք` Սարգսյանն ուզում էր վնաս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ տալ, և այդ հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով`պատմությունն այն մասին է, որ 2018 թվականի մայիսից իր ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և այդ պահի դրությամբ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը:

«Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ այդ մասին` խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին, երբ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից: Ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց, հետո` տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Փաշինյանի` 1998 թվականին Արցախին բանակցային գործընթացից հանելով` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրել է արցախյան առաջին պատերազմի դիվանագիտական հաղթանակը, ապա, նրա համոզմամբ, Քոչարյանն առաջ է քաշել Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, ինչը մերժել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Փաշինյանն ասաց` նույնիսկ գործընկերների հետ է քննարկել, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդ ձայնագրությունը հրապարակել, և այդպես էլ պատասխան չի գտել: Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին այդ ձայնագրությունը հրապարակելու համար:

Նա վստահեցրեց` կառավարությունը նախորդող երեք տարիներին ուժերի ներածին չափով արել է հնարավորն ու անհնարը` նման սցենարից խուսափելու համար:

Նա հարց հնչեցրեց, թե ինչու Սարգսյանը, հրապարակելով այդ ձայնագրությունը, չի անդրադարձել այն մեղադրանքներին, թե իբր Փաշինյանը Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է:

«Բա ի՞նչ եղավ էդ հողերը ծախելու թեման, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում, ժողովուրդ»,-ասաց նա` դիմելով հավաքվածներին:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել