Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը
11:06 - 15 ապրիլի, 2019

Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանն ապրիլի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատվիրակության կազմում էին Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր տնօրինության արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության պետ Յիրժի Մուսիլեկը, վիճակագրության և վերլուծության վարչության պետ Իվա Բրեյզովան, ինտեգրված փրկարար համակարգի վարչության պետ Մարտին Պավեկը:

Փրկարար ծառայության տնօրենը ողջունել է հյուրերին, ներկայացրել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի փրկարար ծառայության համագործակցության հաջող փորձը և համոզմունք հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում չեխ գործընկերների հետ հետագա շփումները կլինեն երկուստեք արդյունավետ:

Հյուրերը կարևորել են այցի շրջանակներում սպասվող աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման, աղետների ժամանակ հումանիտար օգնության առաքման, բնակչության պաշտպանության և հանրային իրազեկման հետ կապված բազմաթիվ հարցեր:

Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը հույս է հայտնել, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում արտակարգ իրավիճակների բնագավառում երկու երկրները կունենան միմյանց հետ համագործակցության հստակ ծրագիր և տեսլական:

Հանդիպումից հետո Չեխիայից ժամանած հյուրերը հնարավորություն են ունեցել շրջել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, եղել են Աղետների բժկության տարածաշրջանային կենտրոնում, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական ծառայությունում, ծանոթացան ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը և կարողություններին:

Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԻՆ և Չեխիայի հանրապետության ՆԳՆ միջև աղետների կանխարգելման և հետևանքների վերացման, հակահրդեհային և բնակչության պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող աշխատանքային պլանը քննարկելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել