«G7-ի երկրները հակակորոնավիրուսային պատվաստանյութի 2,3 մլրդ դեղաչափ կտրամադրեն զարգացող երկրներին». Մերկել |tert.am|
22:51 - 13 հունիսի, 2021

«G7-ի երկրները հակակորոնավիրուսային պատվաստանյութի 2,3 մլրդ դեղաչափ կտրամադրեն զարգացող երկրներին». Մերկել |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները զարգացող երկրներին 2022 թվականի վերջին կհատկացնեն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շուրջ 2,3 միլիարդ դեղաչափ:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է korrespondent.net-ը։ 

Նրա խոսքով՝ Գերմանիան նշանակալի ներդրում կունենա գործընթացում և «պատասխանատու կլինի 350 միլիոն դեղաչափի համար»:

Կանցլերը շեշտել է, որ պատվաստանյութերի արտադրությունը պետք է լինի գլոբալ, այսինքն պետք է կազմակերպվի ոչ միայն Եվրոպայում կամ Ասիայում, այլ նաև Աֆրիկայում: Նա նշել է, որ գերմանական Biontech ընկերությունը շատ այլ ընկերությունների նման ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել