Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|
11:13 - 15 հունիսի, 2021

Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում հայտարարել են ռազմավարական հայեցակարգի մշակման մասին, որտեղ առաջին անգամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ներառված է որպես դաշինքի անվտանգության համար հավանական սպառնալիք, հայտնում է BBC լրատվականը։

ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիքների ցուցակի չորրորդ տեղում նշված է «Չինաստանի աճող ազդեցությունը և նրա արտաքին քաղաքականությունը»: Անդամ պետությունների համաձայն՝ Չինաստանն արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը, «թափանցիկ չէ» իր ռազմական արդիականացման հարցում և ռազմական համագործակցություն է ծավալում Ռուսաստանի հետ:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Չինաստանը ռազմական և տեխնոլոգիական առումով «մոտենում է» ՆԱՏՕ-ին։

«Չինաստանը լուրջ ռիսկեր է ստեղծում հեռահաղորդակցության, ավիատիեզերական և կիբերանվտանգության ոլորտներում», - ասվում է փաստաթղթում և նշվում, որ դաշինքը, մասնավորապես, մտահոգված է ռազմական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ Չինաստանի համագործակցությամբ, որի շրջանակում Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրատլանտյան տարածաշրջանում անցկացվող զորավարժություններին մասնակցում է նաև Չինաստանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել