Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել
12:24 - 18 հունիսի, 2021

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Երկրապահ կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նիստի ավարտին, ինչպես տեղեկանում ենք տարածված հայտարարությունից, որոշվել է հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ հայտարարել հետեւյալը.
«Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել.

Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների:

Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:

Սիրելի´ հայրենակիցներ
Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:
Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել