Կառավարությունը ԵԿՄ-ին 234 մլն 638 հազար դրամ հատկացրեց

 |aravot.am|
14:33 - 23 ապրիլի, 2025

Կառավարությունը ԵԿՄ-ին 234 մլն 638 հազար դրամ հատկացրեց |aravot.am|

aravot.am: style="text-align: justify;">Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ ԵԿՄ գործունեությանը կուղղվի 234 մլն 638 հազար դրամ։ Նպատակն է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի 2025 թվականի գործունեության ողջ ծավալով ապահովումը։

Ըստ կառավարության տեղեկատվության՝ 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն՝ ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում:

Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով:

2020թ-ին պետական բյուջեի միջոցների հաշվին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին վերը նշված նպատակների համար հատկացվել է դրամաշնորհ, իսկ 2021, 2022, 2023 և 2024 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով տարեկան հատկացվել է 234 մլն 638 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել