Վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի, և այն պետք է լինի ՀՀ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան
13:33 - 19 հունիսի, 2021

Վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի, և այն պետք է լինի ՀՀ քաղաքացին․ Նիկոլ Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը․

«Երեկ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Այսօր ես ուղիղ եթեր եմ մտել արձանագրեու համար արտահերթ ընտրութուններին յուրաքանչյուրիդ մասնակցելու կարևորությունը, ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը այօսր և առավել ևս վաղը ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ։ Եվ այդ բարձրագույն իշխանության կարգավիճակը յուրաքանչյուրը իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։

Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը, կատարեք ձեր քայլը, կատարեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն։ Իհարկե, արդեն իսկ տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա  ազդելու որոշակի փորձեր, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու, որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների  կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա, և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է։

Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով։

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ հույս ունեմ ու համոզված եմ, որ ուժեղ եք։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև վաղը կայանալիք ընտրություններում հաղթող սուբյեկտը մեկը պետք է լինի և այդ սուբյեկտը պետք է լինի ՀՀ քաղաքացին, որովհետև նրա կատարած սկզբունքային ընտրությունը հստակ և աներկբա արձանագրվելու է ընտրական ամփոփիչ արձանագրություններում։ Ես հույս ունեմ, և վստահ եմ, որ կգնաք ընտրատեղամասեր, կկատարեք ձեր ընտրությունը և ՀՀ համար կբացեք նոր էջ, ի վերջո հաղթահարելով այն քաղաքական ճգնաժամը, խժդժությունները, որոնք վերջին 7-8 ամիսների ընթացքում ձևավորվել են։ Եվ ուրեմն, իմ կոչը, խնդրանքը , հորդորը՝ անպայման գնալ ընտրատեղամասեր և կատարել ընտրություն»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել