Ժամը 11:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.2 %-ը մասնակցել է քվեարկությանը
12:39 - 20 հունիսի, 2021

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.2 %-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 316.291 քաղաքացի կամ ընտրողների 12.2 %-ը։ Այս մասին քիչ առաջ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Նա նաև ընտրությունների մասնակցության մասին տեղեկատվություն հայտնեց ըստ մարզերի։

Ժամը 11:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող 859.000 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 120.166 քաղաքացի կամ 13.99%,

Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվ՝ 117.472: Քվեարկության մասնակիցների թիվը 12.318 կամ 10.49%,

Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223.360, քվեարկության մասնակիցների թիվ 27.676 կամ 12. 39%,

Արմավիրի մարզ․ 235.840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 23.488 կամ 9.96%,

Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189. 527, քվեարկել է 18.556-ը կամ 9.79%,

Լոռու մարզ․ 233. 552 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 26.086 քաղաքացի կամ 11.17 %,

Կոտայքի մարզ․քվեարկելու իրավունք ունեն 242.022 քաղաքացի, քվեարկել է 30.342-ը կամ 12. 54%,

Շիրակի մարզ․ 226.793 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 19. 106 քաղաքացիներ կամ 8.40%,

Սյունիքի մարզ․ քվերակելու իրավունք ունեն 109.726 քաղաքացի, քվեարկել է 17. 269 քաղաքացի 15.74 %,

Վայոց ձոր․ 46.620 քաղաքացիներից քվեարկել է 5699-ը կամ 12.22 %-ը,

Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեն 109,690 քաղաքացի, քվեարկել է 15.585-ը կամ 14.21 %-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել