Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 38.17%-ը մասնակցել է քվեարկությանը
18:29 - 20 հունիսի, 2021

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 38.17%-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 989.972 քաղաքացի կամ ընտրողների 38.17 %-ը։ Այս մասին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նա նաև տեղեկացրեց մասնակիցների թվի մասին ըստ մարզերի և մայրաքաղաքի։

Ժամը 17:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկությանը մասնակցել է 344.868 ընտրող կամ ընտրողների 40.15%-ը։ [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան]

Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117.472 է, մասնակիցների թիվը 44.511 է կամ 37.89 %-ը։

Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223.360 է, քվեարկությանը մասնակցել է 83.766 ընտրող կամ 37.5 %-ը։

Արմավիրի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 235.840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 75.035 ընտրող կամ 31.82 %-ը։

Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 189.527 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 70.836 ընտրող կամ 37.38%:

Լոռու մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 233.552 քաղաքացիների մասնակցել է 87․310 ընտրող կամ 37․38 %:

Կոտայքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 242.022 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել է 93.828 ընտրող կամ 38.77 %-ը։

Շիրակի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 226.763 քաղաքացիներից մասնակցել է 73.171 ընտրող կամ 32.27 %-ը։

Լոռու մարզի 233.552 քվեարկելու իրավունք ունցող քաղաքացիների քվեարկությանը մասնակցել է

Սյունիքի մարզ․ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկությանը մասնակցել են 51.383 կամ 46.83 %:

Վայոց ձոր․ քվեարկելու իրավունք ունեցող 46.620 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 19.888 քաղաքացի կամ 42.66 %:

Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող 109.690 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 45․376 ընտրող կամ  41,37%-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել