634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ․ «Վերելք» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին
19:36 - 20 հունիսի, 2021

634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ․ «Վերելք» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին

«Վերելք» կուսակցությունը ԿԸՀ-ին դիմել է պաշտոնական գրությամբ։

«Հարգելի պարոն Մուկուչյան,

Օգտվելով ՀՀ ԱԺ 2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքը տեսախցիկներով վերահսկման համար նախատեսված ծրագրից՝ «Վերելք» կուսացկությունը վեր է հանել տեղամասի տեսանելիության ապահովման վերաբերյալ խախտումներ։

Համաձայն ԿԸՀ հրապարակած ընտրատեղամասերի ցանկի և բոլոր ընտրատեղամասերը տեսախցիկով ապահովելու հայտարարությանը՝ թվով ընդհանուր 2008 ընտրատեղամաս, հայտարարում ենք, որ թվով 634 ընտրատեղամասում տեսախցիկներով վերահսկման ապահովումը պատշաճ կերպով իրականացված չէ։

Վերոնշյալ հանգամանքը, ըստ մեզ, կարող է էական ազդեցություն ունենալ  ՀՀ ԱԺ 2021 թ․-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությւոնների վերջարդյունքների վրա։

Խնդրում ենք ձեզ տալ համապատասխան պարզաբանումներ տեսախցիկների բացակայության վերաբերյալ։

Կարևոր ենք համարում փաստել, որ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպ, նույնպես ապահոված չի եղել տեսախցիկով»,-ասված է գրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել