Քվեաթերթիկների փաթեթը կազմում է դիտորդը՝ նախապես |hetq.am|
20:28 - 20 հունիսի, 2021

Քվեաթերթիկների փաթեթը կազմում է դիտորդը՝ նախապես |hetq.am|

hetq.am: Երևանի Էրեբունի վարչական շրջանի 10/3 տեղամասում «Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպության դիտորդ Ռոլանդ Ճաղարյանը նախապես կազմում է թեկնածու ուժերի քվեաթերթիկների փաթեթը։ Հարցին, թե ինչու՞ դա չի անում հանձնաժողովի անդամը ընտրողի ներկայությամբ, հանձնաժողովի անդամ Արտուշ Կարապետյանն ասում է, որ ամեն 25 քվեաթերթիկ հաշվելը երկու րոպե տևում է, և դիտորդը օգնում է։ Մեր նկատառումից հետո հանձնաժողովի անդամը քվեաթերթիկների նոր փաթեթ կազմեց ընտրողի համար, իսկ դիտորդը սեղանի մոտից հեռացավ։

Այս ընտրատեղամասում կեսօրին դեպք էր գրանցվել, երբ քաղաքացուն չէին տվել համար 3-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը, քիչ հետո տեղամասում էին հայտնվել ՔՊ մի քանի վստահված անձինք և առանց գրանցվելու վեճի բռնվել։ Հանձնաժողովի նախագահ Նարինե Սահակյանի խոսքով՝ երկու կողմն էլ բարձրաձայն վիճում էին։

«Շատ տհաճ միջադեպ էր, իրենք միանգամից մտան գոռգոռալով, բայց, ի վերջո, իրավիճակը հարթվեց»,- հավելում է հանձնաժողովի նախագահը։

Միջադեպից առաջ և հետո նրան մի քանի անգամ զանգել են ՔՊ-ից և փորձել ցուցումներ տալ, ճշտել, թե դիտորդական որ կազմակերպություններից դիտորդներ կան։ Այս դեպքից քիչ անց տեղի է ունեցել մեկ ուրիշը. այս անգամ նույնպես քաղաքացուն ՔՊ-ի թերթիկ չի տրվել։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել