Ընտրախախտումների առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա․ Սոնա Այվազյան
12:05 - 21 հունիսի, 2021

Ընտրախախտումների առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա․ Սոնա Այվազյան

Ընդհանուր առմամբ քվեարկության օրվա գործընթացը եղել է կազմակերպված, ընթացել է սահուն կերպով, խաղաղ միջավայրում՝ առանց լայնածավալ, կոպիտ խախտումների։ Այս մասին «Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսի ընթացքում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

«Այդուհանդերձ, նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում, և այդ լարվածությունը որպես կանոն պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ։ Դա եղել է համատարած, ենթադրաբար նաև Հայաստանի բոլոր տարածքներում։ Ընտրախախտումների, ուղղորդումների, գաղտնիության խախտման, կողմնակի անձանց ներկայության առյուծի բաժինը ընկնում է «Հայաստան» դաշինքի վրա։ Մտածում էինք՝ որքանով ճիշտ կլինի այդպես հայտարարենք կամ ներկայացնենք մի կուսակցության հետ կապված խնդիրները, բայց այդ խախտումները այնքան ծանրակշիռ են, որ մտածեցինք` շատ թերի կլինի, եթե չներկայացնենք, թե ովքեր են եղել»։

Սոնա Այվազյանն ասաց, որ տարբեր տեղամասերում խախտումներ են արձանագրել «Պատիվ ունեմ» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Զարթոնք» ազգային քրիոտոնեական կուսակցության, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ կապված։ «Սակայն, ինչպես նշեցի, մեծածավալ խախտումներ եկել են «Հայաստան» դաշինքի կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել